Ա․ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների անսամբլը Մոսկվայում համերգով հանդես եկավ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 31-ին ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայաստան-Ռուսաստան․ սրտից սիրտ» խորագրով Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի համերգը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը։
Համերգի մեկնարկից առաջ թատրոնի բեմում ելույթներով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Գեղամ Ադամյանն ու դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար, նախագծի գեղ․ ղեկավար Վլադիմիր Գաբբեն։
Գ․Ադամյանը ներկաներին փոխանցեց դեսպան Վ․Հարությունյանի ողջույնի խոսքերը։
Երեկոյին ընթերցվեց ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի ողջույնի ուղերձը՝ հասցեագրված վաստակավոր անսամբլին և համերգի մասնակիցներին։
Համերգի ընթացքում վաստակավոր անսամբլը /դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան/ կատարեց հայկական ազգային երգեր, ինչպես նաև ռուսական ստեղծագործություններ։ Ելույթ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն ու մենակատար Ռիմա Սարիբեկյանը։