Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
fb4f6802ac387b45e67220c944ca0db0

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շախմատի Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով հանդիպեց չինացի Վան Հաոյի հետ: Կողմերը ընտրեցին բավական տարածված կատալոնյան սկզբնախաղ: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան վերջում, երբ չինացին նավակներով գրոհ կազմակերպեց, իսկ Արոնյանը նույն ոճով հակագրոհ ձեռնարկեց: Հետաքրքիր պայքարում անցած պարտիան ի վերջո ավարտվեց մարտական ոչ-ոքիով:

Վեց տուրից հետո աղյուսակը գլխավորում են հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անադը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան, ովքեր հերթական հաղթանակները տարան մրցաշարում եւ իրենց միավորների քանակը հասցրին 4,5-ի: Լեւոն Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը:

6-րդ տուր
Լեւոն Արոնյան - Վան Հաո` 0,5:0,5
Ալեքսեյ Շիրով - Վլադիմիր Կրամնիկ` 0:1
Յան Սմետս - Մագնուս Կառլսեն` 0-1
Ռուսլան Պոնոմարյով - Մաքսիմ Վաշիե-Լագրավ` 0,5:0,5
Անիշ Գիրի - Յան Նեպոմնյաշչի` 0-1
Էրվին լ'Ամին - Հիկարու Նակամուրա` 0:1
Վիշվանաթան Անանդ - Ալեքսանդր Գրիշչուկ` 0,5:0,5

Մրցաշարային աղյուսակ
1-2. Անանդ` 4,5 միավոր
Նակամուրա` 4,5
3-7. Կառլսեն` 3,5
Արոնյան` 3,5
Վաշիե-Լագրավ` 3,5
Նեպոմնյաշչի` 3.5
Կրամնիկ` 3,5
8-9. Գիրի` 3
Պոնոմարյով` 3
10. Վան Հաո` 2,5
11-13. Ամին` 2
Սմետս` 2
Գրիշչուկ`2
14. Շիրով` 1