Խոակին Բոգոսյանը հրավերներ է ստացել
Արգենտինայի 2010 թ փոխչեմպիոն «Ինդեպենդիենտե» ֆուտբոլային ակումբը ներկայումս գումարներ է հայթայթում ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանին ձեռք բերելու համար:
Ինչպես նշում է արգենտինական «Օլե» օրաթերթը, եթե «Ինդեպենդիենտեին» հաջողվի 3 մլն եվրոյով վաճառել իր ֆուտբոլիստ Գալեանոյին, ում ծառայություններով հետաքրքրված է իտալական «Կատանիան», ապա ակումբի ղեկավարությունը պատրաստ է 1 մլն եվրո փոխհատուցում վճարել ավստրիական «Ռեդ Բուլին»` նրան ձեռք բերելու համար:
Ի դեպ, ուրուգվահայ հարձակվողով հետաքրքրվում է նաեւ Կոլումբիայի «Օնսե Կալդաս» հանրահայտ ակումբը: Բանն այն է, որ կոլումբիացիները ցանկանում են ձեռք բելել նրան, որպեսզի վերականգնեն Խոակին Բոգոսյան - Խորխե Աչուկարո տանդեմը, որը 2009 թվականին ճանաչվել էր Արգենտինայի առաջնության ամենաարդյունավետ զույգը: Այն ժամանակ հարձակվողները հանդես էին գալիս «Նյուվելս Օլդ Բոյզում»: