Բացել լրահոսը Փակել լրահոսը
լավրով
A A
Քաղաքականություն

Առաջին շփումը փետրվարի 24-ից հետո

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրուց են ունեցել, որը նրանց  առաջին շփումն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո: Հեռախոսազրույցը կայացել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Լավրովը «ներկայացրել է ռուսական սկզբունքային մոտեցումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի տարածքում իրականացվող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ, ընդգծելով, որ դրա նպատակներն ու խնդիրները կկատարվեն»:

Նա պնդել է, թե Ուկրաինային զենքի ու զինամթերքի փոխադրումը «միայն երկարաձգում է Կիևի ռեժիմի հոգեվարքը և ավելացնում է զոհերի թիվը»:

ԱՄՆ պետքարտուղարությունը դեռ հաղորդագրություն չի տարածել։