Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅդ
A A
Քաղաքականություն

Պատգամավորի որդու խափանման միջոցը չփոխվեց

ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամներ Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, Գոռ Մաթևոսյանն ազատ կարձակվեն գրավի դիմաց։  Այս մասին  ՖԲ-ում գրել է  նրանց շահերը ներկայացնող փաստաբան Աբգար Պողոսյանից։

 Նրանք մեղադրվում են մայիսին ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրիում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։

Նույն գործով մեղադրվող Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու կամ երաշխավորով ազատ արձակելու միջնորդությունը։

Նշենք, որ Տարոն Մանուկյանը  ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։