Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմիր նշուկա
A A
Հասարակություն

Ադրբեջանցիները 20 րոպե տևողությամբ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
 
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
Տուժածներ չկան:
 
Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։