Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (16)
A A
Սպորտ

Առաջին անգամ առանց Լևոն Արոնյանի (տեսանյութ)

Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի կունենա շախմատի թվով 44-րդ օլիմպիադան:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 186 երկրներ։ Դա նոր ռեկորդ է։ Հայաստանի հավաքականն իր վարկանիշով 12-րդն է։ Գլխավոր ֆավորիտը ԱՄՆ-ի հավաքականն է, որի կազմը համալրել է մեր թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։

Կանանց օլիմպիադայում հանդես կգան 162 հավաքականներ։ Հայաստանի ընտրանին իր վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը։

Հանդիպումները կմեկնարկեն հուլիսի 29-ին։ Օլիմպիադան կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով։