Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ո՜չ ռուսական ԶԼՄ-ներին, ո՜չ ռուսական դպրոցներին» նախաձեռնության ասուլիսը․ Ուղիղ (տեսանյութ)

«Ո՜չ ռուսական ԶԼՄ-ներին, ո՜չ ռուսական դպրոցներին» նախաձեռնությունը ստեղծվել  է ՌԴ  արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, թե Հայաստանի հասարակությունը և իշխանությունը ցանկանում են ավելացնել ռուսական դպրոցների թիվը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ  Տիգրան Խզմալյանը հարցրել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  արդյո՞ք եղել է նման բան, թե ոչ։

« Հայաստանի իշխանությունը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Դա սուտ է։ Դա ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի կեղծիք է։ Նման բան չի  կարող լինեն և չի եղել»- ասաց քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանը

Նա առաջարկում է արգելել ռուսական ԶԼՄ-ների պրոպագանդական մեր երկրում։

 « Նրանք գործում են այստեղ որպես ռաշիստական, պուտինյան, մարդատյաց, հայատյաց քարոզիչներ։ Մենք չենք կարող ընդունել նրանց գոյությունը մեր երկրում»,- ասաց Խզմալյանը։

Ռուբեն Հախվերդյանը, Հրանուշ Խառատյանը, Գեւորգ Ենգիբարյանը, Սեդրակ Մամուլյանը, Տիգրան Խզմալյանն ասուլիս էին հրավիրել՝  ներկայացնելով նախաձեռնությունը, որի հիմնական կարգախոսն է՝ «Հայկական պետության սահմանները սկսվում են հայկական դպրոցներից»։

Ըստ ասուլիս  հրավիրածների՝ այսօր մեր հանրության համար կա երկու սպառնալիք՝ ռուսական ԶԼՄ-ների պրոպագանդան և հայկական դպրոցներում ռուսերենի դասաժամերի ու ռուսական դպրոցների ավելացումը։

« Եթե կորցնում  ես քո լեզուն դու կորցնում ես քո դեմքը։ Մեզ համար վառ օրինակ է սա․երբ սովետական միության ժամանակ ռուսական դպրոցները շատացան, սկսեցին կեսը հայերեն խոսել, կեսը ռուսերեն։ Ինձ թվում է դա ազդում է մարդու գենետիկ կոդի վրա, որովհետև երբ դու հայերեն չես մտածում և խոսում, ինչ-որ բան քո մեջ ծռված ա արդեն»- ասաց երգիչ Ռուբեն Հախվերդյանը։

Ասուլիսից հետո նախաձեռնության անդամները  Մատենադարանի մոտից՝ Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտից  խորհրդանշական ուխտագնացությամբ շարժվեցին Օշական, որտեղ գտնվում է   Մաշտոցի շիրիմը։