Չալաբյանին պատժելու քաղաքական պատճառներն երկուսն են․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ-ում խախտված է սահմանդրական կարգը։ Մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորությունները ուզուրպացված են»,-Ավետիք Չալաբյանի ընտանիքի, պաշտպանական խմբի և քաղաքական թիմի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Համախմբման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Նրա դիտարկմամբ՝ ԱԺ-ում իշխող խմբակցությունը քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում, որպեսզի Չալաբյանին մեղսագրվող հոդվածը մնա իբրև հանցակազմ պարունակող։
Սողոմոնյանը հիշեցրեց նաև Չալաբյանի եղբոր մասին, ով Կենտրոնական բանկում խորհրդի անդամ է։ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ իշխանության կողմից հալածանք է սկսվել նաև Չալաբյանի եղբոր նկատմամբ, որին ուզում են հեռացնել աշխատանքից։
ՀՀ գործընկեր կառույցները իրենց վարքով խրախուսում են դատաիրավական համակարգում տեղի ունեցող ապօրինությունները՝ նկատում է Մենուա Սողոմոնյանը։