Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. (տեսանյութ)

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի
Վարդավառի տոնը նշում է ինքնատիպ նախաձեռնությամբ:
Բազմաթիվ երևանցիների հետ տոնին միացել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ
Սիմոնյանը: Միջոցառման անմիջական մասնակիցն էին դարձել, ինչպես փոքրիկները, այնպես էլ նրանց
ուղեկցող մեծահասակները:
Ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն էր մարզական օջախի յուրաքանչյուր
անկյունում: Ձնագնդի խաղալուց բացի, հնարավորություն էր տրված դիտելու պլանետարիում շոու,
մասնակցելու մանկական ինտերակտիվ թատրոնի, ինչպես նաև նկարահանվել 360° վիդեոգիֆերի
միջոցով:
Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեին դիտելու նաև պրոֆեսիոնալ գեղասահորդների
մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։
Տոնը ստացված էր, սպասումները՝ արդարացված. նկատում են նախաձեռնության հեղինակներն ու
վստահեցնում՝ համայնքը շարունակելու է Երևանի տոնական ու ավանդական առօրյան սպասված ու
ինքնատիպ դարձնել:
«Տպավորություններն ավելին էին, քան ակնկալում էի, չէի սպասում, որ այսպիսի մասսայական
միջոցառում կլինի: Նախաձեռնությունը նոր տնօրինությանն է՝ ոչ ստանդարտ մոտեցում էր
Վարդավառի օրը նաև ձնագնդիով նշել: Մոտեցումն այս կդառնա ավանդական»,- նշել է Երևանի
քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Վարդավառ՝ ջուր, անսահման ժպիտներ ու սեր. ավանդական տոնն ամփոփվեց ավանդական ջրախաղով: