Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կիեւում Վարդավառ են նշել

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Կիևի Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցված Պայծառակերպության տոնի պատարագին:
Ըստ դեսպանատան հաղորդագրության՝  պատարագից հետո Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են եկեղեցու բակում, ավանդույթի համաձայն միմյանց վրա ջուր լցնելով նշել Վարդավառը, այդ թվում հյուրասիրության սեղանների շուրջ:
Նույն օրը եկեղեցու տարածքում Ուկրաինայի հայ բժիշկների միավորման կողմից կազմակերպվել էր ընդունելություն և բժշկական խորհրդատվության տրամարդրում ցանկացողների համար: