Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Հանքավանում կորած երեխան գտնվել է

 Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 13։48-ին ահազանգ է ստացել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա։

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ՖԲ էջում գրել է․
 
Հանքավանում կորած երեխան գտնվել է, ողջ-առողջ է ու այժմ ընտանիքի հետ է։
 
 «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում են հայտնաբերել Ա․ Ռ․-ին: Բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։