Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի՝ միանշանակ․Ավանեսյանը հնարավոր սահմանափակումների մասին (տեսանյութ)

 «Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք աճ հիվանդացության, իհարկե, դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ»․լրագրողների հետ Կորոնավիրուսի ակտիվացման միտումից խոսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հիշեցրեց, որ համավարակը եվրոպական երկրներում ևս ակտիվորեն աճ է ապրում։ Նա նկատեց, որ ամառային սեզոնին ճանապարհորդություններով պայմանավորված հիվանդության աճի տեմպերը նախարարությունը կանխատեսում էր։

«Մենք զգոն հետևում ենք և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,-ընգծեց առողջապահության նախարարը։

Նախարարի խոսքով՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում հասկանալի կլինի թե արդյոք համավարակն ունի տարածվելու էլ ավելի բարձր միտում։