Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուտինի բանդան սպանում է ոչ միայն խաղաղ ուկրաինացիներին այլև Ռուսաստանը․Ավտոնոմով (տեսանյութ)

«Կիևի գրավման և Ուկրաինայում իշխանափոխություն իրականացնելու Ռուսաստանի փորձերը ձախողվեցին»․ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

«Օդադեսանտային ուժերի էլիտան մնաց Կիևի հողի տակ պառկած»․ այսպես ներկայացրեց Ուկրաինայում ռուսական զորքերի գործողություններն Ավտոնոմովը։

Նրա բնութագրմամբ՝ Ռուսաստանը հասավ նրան, որ իրեն մեկուսացրեցին միջազգային տնտեսությունից։ Ըստ նրա՝ նույնը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի գիտության և սպորտի հետ։ Ավտոնոմովը թվարկեց այն բոլոր միջազգային սպորտային կազմակերպությունների անունները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Ավտոնոմովի խոսքով՝ Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Իրանը և  Սիրիան պատրանք են ստեղծում թե իբր Ռուսատանը դեռ հիմնովին մեկուսացված չէ։ «Այդ չեզոքության դիմաց Ռուսաստանը նույնիսկ ստիպված է լինում վճարել»․ ընգծում է Ավտոնոմովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դրա փոխարեն ներում է այդ երկրների հին պարտքերը և օգնում էներգակիրների հարցում։ Ավտոնոմովն ընդգծեց՝ կան երկրներ որոնք երկակի դիրքորոշում են փորձում որդեգրել, մի կողմից ուղղակի կերպով չխախտելով արևմտյան պատժամիջոցները, իսկ մյուս կողմից հետապնդում են կոմերցիոն շահեր։ Ավտոնոմովը այդպիսի երկիր է համարում Հնդկաստանին, որը ակտիվորեն գնում է ռուսական նավթը։

Ավտոնոմովը շեշտեց, որ Ռուսաստանն այս հինգ ամիսների ընթացքում անդառնալիության կետը հատել է։