Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1658058604315
A A
Հասարակություն

Ներդրումն ունի նաև հայ համայնքը՝ ի դեմս Տվերում բնակվող գյումրեցիների

ՌԴ Տվեր քաղաքում այսօր Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը և Տվերի քաղաքապետ Ալեքսեյ Օգոնկովը ստորագրել ենք Գյումրի և Տվեր քույր քաղաքների համագործակցության համաձայնագիր:

 Ալեքսեյ Օգոնկովն  շեշտել է, որ Տվերի մի շարք ոլորտների զարգացման գործում իր ներդրումն ունի նաև հայ համայնքը՝ ի դեմս Տվերում բնակվող գյումրեցիների։

Ստորագրված համաձայնագիրը երկու քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման առաջին քայլն է։

Փոխգործակցությունը համակարգելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակման նպատակով կկազմակերպվեն աշխատանքային հանդիպումներ և պատվիրակությունների փոխանակում, կանցկացվեն խորհրդակցություններ և բանակցություններ, անհրաժեշտության դեպքում կստեղծվեն աշխատանքային խմբեր՝ համագործակցության տարբեր ոլորտներում: Պայմանավորվել են նպաստել նաև Գյումրիի և Տվերի միջև գործարար կապերի ստեղծմանը։