Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԻՆ
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը մտել է եզրափակիչ

Ալբանիայում ընթացող Եվրոպայի բասկետբոլի կանանց Մ16 առաջնության C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր 75:51 հաշվով հաղթելով Մալթային, մտել է եզրափակիչ և կպայքարի 1-ին տեղի համար:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լիա Կրումիանը: Նա վաստակել է 32 միավոր, 9 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Եզրափակիչում Հայաստանը կմրցի Անդորրա - Կիպրոս կիսաեզրափակիչ մյուս զույգի հաղթողի հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին: