Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամերիկայի հայկական համագումար.jpg11
A A
Քաղաքականություն

Համագումարը շնորհակալություն է հայտնում Հայկական և Հունական հարցերով հանձնախմբերի ղեկավարությանը հայամետ որոշումների համար

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին՝ հուլիսի 14-ին ընդունելու համար երկու փոփոխություններ՝ Թուրքիային F-16-ների վաճառքի արգելելու և Ալիևին ու Էրդողանին 2020թ.-ին Արցախում էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ ի թիվս 2023թ.-ի ֆինանսական տարվա (FY23) Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) համար ներկայացված այլ փոփոխությունների։

 «Համագումարը շնորհակալություն է հայտնում Հայկական և Հունական հարցերով հանձնախմբերի ղեկավարությանը և այս առանցքային երկկուսակցական փոփոխությունների հովանավորներին ու աջակիցներին։

Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթին (Դեմոկրատ, Վաշինգտոն) և ավագ անդամ Մայք Ռոջերսին (Հանրապետական, Ալաբամա), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի նախագահ Ջիմ ՄաքԳավերնին (Դեմոկրատ, Մասաչուսեթս)»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Ներկայացուցիչների պալատի ընդունած փոփոխությունները սեպտեմբերին կմտնեն վերին պալատի՝ Սենատ, որտեղ ևս հաստատվելու դեպքում դրանք օրենքի ուժ կստանան։