Բացել լրահոսը Փակել լրահոսը
դեսպանա
A A
Քաղաքականություն

Հուլիս և օգոստոս ամիսներին կիրականացվի ավելի քան 25 չարտերային չվերթ դեպի Բուլղարիա․ դեսպանատուն

«ՄՈՒՇ» պարախումբը  մեկնում է Բուլղարիա՝ մասնակցելու «Հին Նեսեբար» միջազգային փառատոնին, որը անցկացվելու է 28.07.2022թ. մինչև 08.08.2022թ։   Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունից հայտնում են, որ նրանք այցելել են դեսպանատուն՝ վիզայի համար փաստաթուղթ հանձնելու, եւ․․․

Պարախմբի ղեկավարի նախաձեռնությամբ երեխաները դեսպանատան այգում ներկայացրեցին փոքրիկ երաժշտական ծրագիր, որի ամբողջական տարբերակով հանդես կգան Բուլղարիայում։

«ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը Բուլղարիա մեկնող ուսանողներին, նրանց գեղարվեստական ղեկավարներին և նրանց ընտանիքներին մաղթում է ուրախ ճամփորդություն, անմոռանալի տպավորություններ, ինչպես նաև նոր ընկերների ձեռք բերում իրենց հասակակիցների միջև։

Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում նաև տուրիստական ընկերություններին, որոնք հուլիս և օգոստոս ամիսներին կիրականացնեն ավելի քան 25 չարտերային չվերթ դեպի Բուլղարիա» ,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։