Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԷՑ
A A
Տնտեսություն

ՀԷՑ–ը կտուգանվի 20 մլն դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։
 
Որոշումը կընդունվի այսօրվա կայանալիք նիստում։
 
Ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
 
Նշվում է, որ ՀԷՑ–ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար: