Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է տրամադրո՞ւմ (տեսանյութ)

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր տրամադրել:
 Ըստ Ամերիկայի ձայնի՝  լրագրողներին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
 
Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ Սալիվանը նաև նշել է, որ Ուկրաինայի խոշոր քաղաքների պաշտպանությունը հաստատում է ԱՄՆ-ի այն տեսակետը, որ Ռուսաստանը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներին: