Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki hamar
A A
Սպորտ

Մխիթարյանը «Ինտերում» հանդես կգա «ՄանՅուի» համարով

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է հաջորդ մրցաշրջանի իր մարզաշապիկի համարը: Այդ մասին տեղեկացնում է Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը։

Այսօր հայ ֆուտբոլիստն առաջին անգամ այցելել է ակումբին պատկանող «Սունինգ» մարզումային կենտրոն։ Նա հատուկ մոնիտորով ցույց է տվել, որ հանդես է գալու 22 համարի տակ։

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս համարով հանդես է եկել նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ինչպես նաև Հայաստանի հավաքականում։