Բացել լրահոսը Փակել լրահոսը
Summer 897198528
A A
Պաշտոնական Հասարակություն

Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ 

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: 

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։