Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոռ Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Քեն Դավիթյանը ձերբակալված չէ․ դատախազի խորհրդական

 
Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։ Այս մասին ՖԲ-ում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 
Նա  լրատվամիջոցներին հորդորում է չճշտված տեղեկատվություն չտարածել։