Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ
A A
Քաղաքականություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի ուղերձը

Այսօր տեղի ունեցավ Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ինչպես Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, այնպես էլ Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատավորներ և հյուրեր:
Ստորև ներկայացնում ենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի շնորհավորական ուղերձը Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի կապակցությամբ.
 
«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի կազմավորման 24-ամյակի առթիվ:
 
Հարկ եմ համարում նշել, որ այս 24 տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանը պատվով է կատարել իր առաքելությունը, այն է՝ իրավունքի գերակայության և զարգացման ապահովումը, նախադեպային բնույթի որոշումների մշակմամբ և օրենքի միատեսակ կիրառումն ապահովելով՝ կանխատեսելի արդարադատության զարգացմանը նպաստելը:
Կարծում եմ՝ Վճռաբեկ դատարանում կատարված վերջին փոփոխությունները՝ նոր պալատների ստեղծումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը, է՛լ ավելի կխթանեն կառույցի աշխատանքների բարելավումն ու կապահովեն Վճռաբեկ դատարանի՝ իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու անխոչընդոտ ընթացքը:
 
Հարգելի՛ նորանշանակ և բազմամյա փորձառությամբ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը վճռորոշ դեր ունի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման գործում, և ես հույս ունեմ, որ միասնական աշխատանքի արդյունքում կկարողանանք հասնել թե՛ հանրային վստահության բարձրացմանը, և թե՛ դատական համակարգի առջև ծառացած մի շարք այլ խնդիրների լուծմանը:
Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Սերգեյ Չիչոյան