Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բաքոյան 67198
A A
Քաղաքականություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել բանաձեւի

 
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։
 
Բանաձևը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «աշխատել եզդի ժողովրդի տառապանքը թեթևացնելու» ուղղությամբ»։
 
«Շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` միանալու հանուն պատմական արդարության վերականգնման մղվող պայքարին։
 
Այո, ևս մեկ կարեւորագույն քայլ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված միջազգային հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման ծավալվող գործընթացում»,- ՖԲ-ում գրել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
 
Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
։