Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2022-07-08_16-11-40
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Աստված ոմանց նկատմամբ այդքան անարդար․ տիկին Արզաքանցյանին այս հարցն է տանջում

Գավառցի գործարար ու քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի տիկինը՝ Նատալիա Արզաքանցյանը (Ռոտենբերգ), ով Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություն ունի ու ակներև քարոզարշավ է սկսել, այսօր էլ այցելել է մանկատուն։

Տիկին Արզաքանցյանը այս այցելության ընթացքում բախվել է կյանքի դաժանության հետ ու իր մտահոգությունը հայտնել, որում ասվում է․

«Այցելություն Մարի Իզմիրլյանի անվան հատուկ խնդիրներ ունեցող երեխաների մանկատուն։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ չարն ու բարին անվերջ պայքարի մեջ են։ Լինելով մի կողմում` մենք մոռանում ենք հակառակ բեւեռի մասին։ Երբեմն ինքներս մեզ հարց ենք տալիս , թե ինչու է Աստված ոմանց նկատմամբ այդքան անարդար, եւ, հակառակը, ոմանց համար հարթում է ճանապարհ ։ Այցելելով մանկատուն բախվում ես դաժան իրականության հետ, եւ հոգումդ մի պահ լռություն է տիրում , որպեսզի սկսես հասկանալ ինչ անել հետո։

Հարգանքներով Նատալիա Արզաքանցյան (Ռոտենբերգ)»։

Նշենք, որ տիկին Արզաքանցյանը սկսել է իր արշավը ավտոբուս, մետրո նստելով։