Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Քաղաքականություն

Պարեկները կանգնեցրել են անսթափ դատախազի, ով, ի դեպ, Գևորգ Պետրոսյանի եղբայրն է․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով․
 
Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
 
Դատախազ Պետրոսյանը, սակայն, ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում պարեկները ստիպված են եղել կիրառել ձեռքի արցյունքաբեր գազ ու ձեռնաշղթաներ, որից հետո դատախազը ձերբակալվել է:
 
Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանը ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել «ապօրինի»:
 
Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից:
 
Հ.Գ. Էդգար Պետրոսյանը, իմիջիայլոց, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է: