Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Հասարակություն

Արշալույսում տանիքներ են այրվել

Հուլիսի 8-ին, ժամը 10:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշալույս գյուղի 14-րդ փողոցում գտնվող 2 տան տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 11։05-ին։ Մասամբ այրվել են տների տանիքները (մոտ 7 քմ և 2 քմ):