Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 7.07.
A A
Սպորտ

«Արարատը» պարտվեց Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում

Երևանի «Արարատ» ֆուտբոլի թիմն այսօր Եվրոպայի Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում հանդիպեց հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ:

Սկոպյեի Ազգային մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:0: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում:

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին, Երևանում: Հաջորդ փուլ մտնելու համար «Արարատին» հարկավոր է խոշոր հաշվով հաղթանակ տանել, կամ առավելության հասնել երկու գնդակի տարբերությամբ, ապա բախտը փորձել 11մ հարվածաշարում: