A
A
Առաջատարը Սիրանույշ Անդրիասյանն է
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է կանանց շախմատի Հայաստանի առաջնությունը:
Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Սիրանույշ Անդրիասյանը: Նրանից կեսական միավոր քիչ են վաստակել Նարինե Գասպարյանը եւ Շուշաննա Սարգսյանը:
Հավելենք, որ առաջնության 10 մասնակիցների թիվը մեկով պակասեց. գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը հիվանդության պատճառով 4-րդ տուրից սկսած ստիպված ավարտեց ելույթները: Նրա մասնակցությամբ պարտիաների արդյունքները չեղյալ համարվեցին:
Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի հանդիպումները: Հարկ է նշել, որ բոլոր պարտիաներն էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ առաջատարին ու ետնապահին բաժանող միավորների քանակը կազմում է ընդամենը 1,5 միավոր: