Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Հայտի են «Երևանի» մրցակիցներն ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կայացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և էլիտ փուլերի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Երևանը» հանդես կգա նախնական փուլի C խմբում, որտեղ ընդգրկվել են նաև «Լոնդոն Հելվեցիա» (Անգլիա), «Պետրո-վ» (Լատվիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները։ Հանդիպումները կկայանան օգոստոսի 23-28-ը, Երևանի մարզահամերգային համալիրում։

Խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում մեր թիմը պայքարը կշարունակի էլիտ փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի Լիտվայի «Կաունո Ժալգիրիս», իտալական «Չիտա դի Էբոլի» ակումբների և նախնական փուլի A խմբի («Կամպուկսեն Դինամո» Ֆինլանդիա, «Տիտոգրադ» Չեռնոգորիա, «Էնկամպ» Անդորա, «Իսբյորնին» Իսլանդիա) հաղթողի հետ։