Երկու ոչ-ոքի
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքիներով սկսեց ելույթը հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկած շախմատային փառատոնը:
Ուժեղագույնների խմբի առաջին տուրում նա խաղաղ դաշն կնքեց ՖԻՖԱ-ի դասակարգմամբ առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ: Շախմատային տեսաբան, գրոսմայստեր Սերգեյ Զագրեբելնիի կարծիքով` սեւերով հանդես եկող Լեւոն Արոնյանը երկու անգամ խաղային առավելություն ստանալու լավ հնարավորություն է ունեցել, սակայն չի կատարել անհրաժեշտ ուժեղ քայլը:
Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպել է ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան շատ կարճ է տեւել եւ արդեն 17-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն են կնքել:
Երկու տուրից հետո մեր շախմատիստը 1 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ հոլանդացի Յան Սմեեթսը, որոնք իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր:
Այսօր Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, որը նույնպես ոչ-ոքի է ավարտել իր պարտիաները:
B խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը առաջին տուրում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Սուրիա Գանգուլիին, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղացել ֆիլիպինցի Վեսլի Սոի հետ: Նա 1,5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը` կեսով ետ մնալով միանձնյա առաջատար Լուկ ՄաքՇայնից (Անգլիա):