Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gor
A A
Սպորտ

Հայաստանի ծանրորդները 2 մեդալ են նվաճել «Բարեկամության գավաթում»

Հայաստանի ծանրորդները երկու մեդալ են նվաճել ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված ծանրամարտի «Բարեկամության գավաթ» անդրանիկ մրցաշարում։

Այն անցկացվել է յուրօրինակ մրցակարգով․ տարբեր երկրների ծանրորդներն ու ծանրորդուհիները կազմել են 8 խառը զույգ։  Վերջնական արդյունքներն որոշվել են Սինկլերի սանդղակով կատարվող հաշվարկով։

Առաջին տեղը զբաղեցրել են օլիմպիական խաղերի մեդալակիր, եգիպտուհի Սառա Ահմեդը և մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը։ Նրանք երկուսով ցույց են տվել 700,913 կգ արդյունք։

Մրցանակյին 2-րդ տեղը գրավել է Մադլեն Ստանիշևսկի (ԱՄՆ, 262,387կգ)/Գոռ Մինասյան (Հայաստան, 422,579) զույգը՝ 684,966։

Սամվել Գասպարյանը (406,149կգ) Կուինինի Մանումուայի (Տոնգա, 244,547) հետ ճանաչվել է 4-րդը, իսկ Վարազդատ Լալայանը (423,999 կգ)՝ Լորեյն Լիգարեի (Քենիա, 180,020) հետ 5-րդն է։

Դավիթ Հովհաննիսյանը 399,008 կգ արդյունքով եզրափակել է մրցաշարային աղյուսակը, քանի որ նրա հետ հանդես եկած ամերիկուհի Ալեե Թալմանը զրո է ստացել։