Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

44-օրյա պատերազմի մասնակիցները, ովքեր հաշմանդամություն չունեն, օգտվում են անվճար բուժօգնությունից․ Զեյնալյան (տեսանյութ)

Խոսքս ուզում եմ ուղղել այն ծնողներին, ում զավակները 44-օրյա պատերազմի մասնակից են և ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց զավակները ճանաչվեն հաշմանդամություն ունեցող անձ, որպեսզի անվճար օգտվեն բժշկական օգնությունից։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ նշելով, որ բազմաթիվ են դիմումները։

«Տեղեկացնում եմ, որ 44-օրյա պատերազմի այն մասնակիցները, ովքեր հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել, ովքեր որևէ աստիճանի ֆունկցիոնալության խանգարում չունեն, այնուամենայնիվ, օգտվում են պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից՝ ամբողջ ծավալով»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը։

Նարեկ Զեյնալյանն ասում է, որ ի հեճուկս նրա, որ բժշկա-սոցիալական փորձաքննությունների ժամանակ օբյեկտիվ խնդիրները կան, բայց այսպես շտկելով գնում են առաջ։

«Բայց անվճար բուժօգնություն ստանալու նպատակով մի դիմեք հաշմանդամություն ստանալու կամ, եթե մերժվում եք վերափորձաքննությունների մի դիմեք, որովհետև ձեր զավակները ամբողջ ծավալով ստանում են կամ իրավունք ունեն ստանալու անվճար բուժօգնություն»,- հայտարարեց Նարեկ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։