Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ամերիկայի դեսպանատան աշխատողները տարակուսած էին՝ ինչ է նշանակում նշաձողի իջեցում (տեսանյութ)

«Եթե մեզ չեն պատրաստվում փախստականի կարգավիճակ տալ, ապա ինչու՞ և պատրաստվու՞մ են արդյոք Հայաստանում փախստականների համար բնակավայր կառուցել»․ այս մասին Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ նշեց Հադրութից տեղահանված Լևոն Հայրյանը։

Հայրյանը նշեց, որ սպասում են, որ որևէ պաշտոնյա կհանդիպի իրենց հետ․ «Եթե սա չանեն, մենք ինքներս պետք է փորձենք դիմել միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, կամ Ֆրանսիայի, Ամերիկային․․․»։

Ինչ վերաբերվում է լրագրողի հարցին, թե ինչպես են պատկերացնում Արցախի կարգավիճակի հստակեցումը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդ հարցում  նժարը պետք է իջեցնել, Հայրյանը պատասխանեց, որ իրենք դեսպանատներից այլ պատասխաններ են ստացել․ «Ամերիկայի դեսպանատան աշխատողները տարակուսած էին՝ ինչ է նշանակում նշաձողի իջեցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։