Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter 6.07.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» առաջին խաղը կանցկացնի հուլիսի 12-ին

Միլանի «Ինտերը» գալիք մրցաշրջանին պատրաստվելու համար կանցկացնի 5 ընկերական հանդիպում։ Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, թիմն առաջին ստուգողական խաղը կանցկացնի հուլիսի 12-ին, շվեյցարական «Լուգանոյի» հետ։

Հուլիսի 16-ին միլանյան ակումբը Ֆերարայում կընդունի «Մոնակոյին», մեկ շաբաթ անց կհյուրընկալվի ֆրանսիական «Լանսին», հուլիսի 30-ին Չեզենայում կխաղա ֆրանսիական «Լիոնի» հետ։ Վերջին ընկերական խաղը նախատեսված է օգոստոսի 6-ին, իսպանական «Վիլյառեալի» հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այժմ հանդիսանում է Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ։ Նա այսօր առաջին անգամ միացել է թիմին։ Առաջիկայում «Ինտերի» մեկական մարզումներ կանցկացնի Ապիանոյի իր մարզաբազայում, իսկ «Լուգանոյի» խաղից հետո պարապմունքների քանակն աստիճանաբար կավելացվեն։