Բացել լրահոսը Փակել լրահոսը
թունավորում կաթիլային
A A
Պաշտոնական

Ավտոբուսի անիվների տակ մնացած կինը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի կանգառում, գրեթե ավտոբուսի անիվի տակ ընկած, մարմնական վնասվածքներով 43-ամյա կին է շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Հուլիսի 5-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 43-ամյա Մարգարիտա Մանուկյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն` հայտնում է Ոստիկանությունը։