Երկու առաջատար
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր տեղի ունեցան կանանց շախմատի Հայաստանի առաջնության 4-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի միանձնյա առաջատար Սիրանուշ Անդրիասյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Շուշաննա Սարգսյանի հետ: Մնացած պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
Լիա Մարտիրոսյան - Վարդուհի Քալաշյան` 0,5:0,5
Մարիա Գեւորգյան - Նարինե Գասպարյան` 1:0
Նաիրա Մովսիսյան - Արմինե Բաբայան` 0:1
Անահիտ Խառատյան - Աստղիկ Մեսելջյան` 0:1
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում են Սիրանուշ Անդրիասյանը եւ Աստղիկ Մեսելջյանը: Նրանցից կես միավոր քիչ են վաստակել Շուշաննա Սարգսյանը, Արմինե Բաբայանը եւ Անահիտ Խառատյանը:
Վաղը կայանալիք 5-րդ տուրում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Մեսելջյան - Մարտիրոսյան, Բաբայան - Խառատյան պարտիաները: Սիրանուշ Անդրիասյանը կմրցի առաջնության ընդգծված հետնապահի` Նաիրա Մովսիսյանի հետ, ով առայժմ միավոր չի վաստակել: