Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մարզերում քարտային վճարումները ավելի հասանելի կլինեն․ Մարիամ Պողոսյան (տեսանյութ)

«Մենք հանձն ենք առել և կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում, նաև չենք բացառում, որ 2023 թվականի ընթացքում կլինեն բարձրացումներ»․ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը։

Իսկ ինչից է կախված լինելու աշխատավարձների և կենսաթոշակների բարձրացման չափը, պատգամավորը նշեց․ «Խնդիրը նրանում է, որ հաշվի են առնվում տվյալ տարվա տնտեսական ցուցանիշները, ցանկանում եմ նշել նաև, որ կբարձրանա բազային աշխատավարձը»։

Պատգամավորը նաև ավելացրեց, որ մարզերում քարտային վճարումները ավելի հասանելի կդառնան։

Հարցին, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կզրկի ընդդիմադիր պատգամավորներին իրենց մանդատներից, պատգամավորը պատասխանեց․ «Այս պահին դեռևս որոշում չենք կայացրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։