Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Դա քաղաքական գործչի քայլ չի, բայց հարգանքի արժանի է». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

 «Պատիվ Ունեմ դաշինքի գործողությունները ավելի հավասարակշռված էին, քան «Հայաստան» դաշինքի». այս կարծիքին է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ինչ վերաբերվում է Արթուր Վանեցյանի և Արթուր Ղազինյանի մանդատներից հրաժարվելուն, պատգամավորը նշեց․ «Դա քաղաքական գործչի քայլ չի, բայց հարգանքի արժանի է, թեև Ղազինյանի դեպքում անհասկանալի է»։

Անդրադառնալով Արցախի խնդրին և Հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր զարգացումներին, պատգամավորը նշեց․ «Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունները վառ են պահում պատերազմի կրակը և փորձում են իրավիճակ ստեղծել իրենց հարմար նպաստավոր պահին վերսկսելու պատերազմը»։

Մանրամասները՝ տեսանյութում։