Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը

Սպորտ
bed265f4de970310b0da5f5168b6e8d1

Հունվարի 15-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի թվով 73-րդ ավանդական մրցաշարը, որն այսուհետ կրելու է Tata Steel Chess Tournament անվանումը (նախկինում` Corus):

Հայաստանից այդ մրցաշարին կմասնակցեն երկու շախմատիստներ. Լեւոն Արոնյանը հանդես կգա ուժեղագույնների խմբում, իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` B խմբում:

20-րդ կարգի ունեցող հիմնական մրցաշարին կմասնակցեն նաեւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), ՖԻՖԱ-ի վարկանիշով թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին (երկուսն էլ` Ռուսաստան), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Վան Խաոն (Չինաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) ու հոլանդացիներ Անիշ Գիրին, Յան Սմիթսը, Էրվին լ'Ամին:

Երկու մրցաշարերն էլ կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով: Հաղթողները հայտնի կդառնան հունվարի 30-ին: Հանգստյան օրեր են հայտարարվել հունվարի 19, 24 եւ 27-ը:

Հավելենք, որ նախորդ տարի մրցաշարի հաղթող էր ճանաչվել Մագնուս Կառլսենը, ով 13 հնարավորից վաստակել էր 8,5 միավոր: