Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Փարաջանովն այդ ես եմ» (տեսանյութ)

Այսօր Հայաստանի կինոկենտրոնը հյուրընկալել էր վրաց անվանի լուսանկարիչ, վավերագրող Յուրի Մեչիտովին, ով Սերգեյ Փարաջանովի հայտնի դիմանկարների հեղինակն է։ Նրանք ծանոթացել են 1978 թվականին, այն ժամանակ Փարաջանովը նոր էր բանտից դուրս եկել և Յուրի Մեչիտովը, կարելի է ասել, դարձավ նրա կենսագիրը։

Լուսանկարիչը հեղինակել է նաև «Սերգեյ Փարաջանով․ Երկխոսության քրոնիկոն» գիրք-ֆոտոալբոմը։  

«Ես համարում եմ, որ անգամ Ֆելինին այդքան լուսանկար չունի, որքան Փարաջանովը»,- կատակում է Մեչիտովը։

Հանդիպման ընթացքում ցուցադրվեց «Փարաջանովն այդ ես եմ» վավերագրական ֆիլմը։ «Կարծում եմ սա Փարաջանովի մասին լավագույն ֆիլմերից է։ Կարճ է, ընդամենը 11 րոպե տևողությամբ ու կենդանի»։  

Ֆիլմի առանցքում Փարաջանովի խոսքերն են, որ նա ասել է Մեչիտովի լուսանկարների մի ցուցադրության ժամանակ«Մեչիտովը կարծում է, թե ինքը Փարաջանովն է, իսկ Փարաջանովն այդ ես եմ»։

Լուսանկարչի խոսքով, մարդիկ, որոնք շփվում էին Փարաջանովի հետ ուրիշ էին․ «Սերգեյը կարողանում էր վարակել մարդկանց ինչ-որ յուրահատկությամբ, որը ես կոչեցի «փարաջանիզմ»։ Նա տարօրինակություններ ունեցող հանճար էր, նա նույնիսկ ասում էր, որ խորհրդային իշխանությունը նրան հայտնի դարձրեց»։