Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis vta
A A
Սպորտ

WTA-ն 750 հազար դոլարով տուգանել է Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիային

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) 1 միլիոն դոլարով տուգանել է Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիային և թենիսի համաանգլիական ակումբին՝ ռուսաստանցի և բելառուս թենիսիստուհիներին Ուիմբլդոնի 2022թ մրցաշարին մասնակցելուց զրկելու համար։  Այդ մասին հայտնում է Daily Mail թերթը։

Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիան տուգանվել է 750․000 դոլարով, իսկ թենիսի ակումբը, որը կազմակերպում է Ուիմբլդոնի մրցաշարը, WTA-ին կվճարի 250․000 դոլար տուգանք։ Երկու կազմակերպությունները բրիտանական կառավարության աջակցությամբ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուիմբլդոնի կազմակերպիչներն որոշել էին այս տարի թույլ չտալ Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին մասնակցել մրցաշարին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ի պատասխան դրան՝ թենիսի տղամարդկանց և կանանց ասոցիացիաներն որոշել են վարկանիշային միավորներ չշնորհել մրցաշարի մասնակիցներին։