Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրացան
A A
Պաշտոնական

Հրացանից պատահաբար կրակել է բակում խաղացող հարևանի երեխայի վրա

Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային:

51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն` տեղեկացնում է Ոստիկանությունը։