Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_8795 (2)
A A
Պաշտոնական

Fly Arna-ն իրականացրեց առաջին չվերթը դեպի Հուրգադա

Հուլիսի 4, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին առեւտրային չվերթը Երևանից Հուրգադա: Մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնեց 07:00-ին և վայրէջք կատարեց Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին:

Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունեցին ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն ասաց. «Ջերմորեն ողջունում ենք մեր մեկնարկային չվերթի բոլոր ուղևորներին, ովքեր այսօր մեկնում են սիրված զբոսաշրջային ուղղություն՝ Հուրգադա։

Շատ ոգեւորված ենք մեկնարկել չվերթներն այս բացառիկ հանգստավայրի ուղղությամբ, որտեղ կարելի է բացահայտել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, վայելել անհավանական լողափերն ու ջրային մարզաձեւերը։ FlyArna-ի թիմը հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին»: