Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանում փոխում են սահմանադրությունը. Ինչ է սպասվում (տեսանյութ)

Այս  տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվեց  սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և սահմանվեց գործունեության կարգը:     Խորհուրդը  քննարկում է նաև, թե կառավարման որ համակարգով պետք է շարժվի Հայաստանի Հանրապետությունը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները խորհրդարանական կառավարման համակարգի բացասական կողմ են համարում   հակակշիռների բացակայությունը ու անկախ մարմինների բացակայությունը։

ՀՀ սահմանադրությունը ընդունվել է 1995թ հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 և 2015 թվականներին։  Հայաստանի յուրաքանչյուր նոր իշխանություն փաստացի իր հետ բերել է սահմանադրական փոփոխություններ։

Գործող սահմանադրությունը ունի մի շարք կարգավորումներ, որոնք պետք է անփոփոխ մնան՝ անկախ նրանից՝ սահմանադրությունը կփոխվի թե ոչ։

Իսկ ինչպիսի՞ սահմանադրություն է հարկավոր Հայաստանին, որպեսզի այն լինի մնայուն և արդյունավետ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները  բոյկոտում են սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը  և խորհրդի կազմում ընդգրկված չեն: