Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ Հյուսիսային Կորեայում

Սպորտ
815345dfb2ee7180fe23feac39dec7f3

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը, որը վարում է ինքնամեկուսացված արտաքին քաղաքականություն, այս տարվա գարնանը իր պատմության մեջ առաջին անգամ կկազմակերպի սպորտային միջազգային մրցաշար: Երկրի մայրաքաղաք Պխենյանի մերձակայքում կանցկացնի գոլֆի մրցաշար: Դրան կարող է մասնակցել ցանկություն հայտնած յուրաքանչյուր մարդ, պարզապես նախապես հարկավոր է մուծել 1000 ԱՄՆ դոլար մուտքավճար:

Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինը գոլֆի մեծ սիրահար է եւ իր ազատ ժամանակը հիմնականում անցկացնում է հենց Պխենյանի մերձակայքում գտնվող գոլֆի խաղադաշտերում: