Բացել լրահոսը Փակել լրահոսը
vtar5
A A
Հասարակություն

Արագածոտնի մարզում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների և գլխիվայր շրջվել․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Վարդան Հ.-ն՝ իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 81-ամյա Ռազմիկ Ա.-ն, 56-ամյա Մարինե Ա.-ն և 36-ամյա Կարեն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:   Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   Վիրավորներն այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:   Վարորդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: