Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Գորբաչովին լավ են նայում

Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Газета.ру կայքը, նա նշել է, որ 91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ: Տնտեսագետը հայտնել է նաեւ, որ ԽՍՀՄ վերջին ղեկավարը հիվանդանոցում է «ապրում» շուրջ երեք տարի։ Նրան այցելում են ընտանիքի անդամներն ու ընկերները։ «Այնտեղ լավ պայմաններ կան։ Նրան լավ են նայում»,- ասել է Գրինբերգը: