Բացել լրահոսը Փակել լրահոսը
կապիկի ծաղիկ
A A
Հասարակություն

Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է

Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում (որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը)՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։

Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու համար:

Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան 5,1 հազար դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։